‘Վաճառվում է Մեծ Բրիտանիայի Թագուհու Land Rover-ը ‘

1026

Վաճառքի է հանվել ունիկալ Land Rover Series III-ը, որը նախատեսված էր Մեծ Բրինատնիայի թագուհու համար: Այս մեքենան հատուկ նախագծվել է Նորին Մեծության համար եւ հագեցված էր հսկիչ վարորդի համակարգով: Այդ մասին հաղորդում է Daily Mail-ը: Մեքենան 1978 թվականի արտադրության է, եւ ձեռք էր բերվել Բրիտանիայի թագավորական պալատի կողմից՝ թագուհու ճանապարհորդությունների համար: Սակայն, մինչ թագավորական ավտոմեքենա դառնալը, այն մոդեռնիզացվել է: Մեքենանի ետեւի նստատեղից թագուհին կարող էր հաղորդել վարորդին, թե որ ռեժիմով է նրան անհրաժեշտ ընթանալ: Այդ նպատակով օգտագործվում էր հատուկ լուսաֆորային սարք, որի օգնությամբ  սեղմելով կոճակներից մեկի վրա՝ ստոպ, դանդաղ եւ ստարտ, թագուհին հաղորդում էր վարորդին՝ ինչպես ընթանալ: Չնայած իր պատկառելի տարիքին, մեքենան գտնվում է հրաշալի վիճակում:

Այժմ մեքենան պատկանում է Մեծ Բրիտանիայի Պաշտպանության Նախարարությանը, որն էլ մեքենան աճուրդի է հանել: Աճուրդը կկայանա նոյեմբերի 24-ին՝ Սուրրեյ կոմսության Բրուքլենդս փոքրիկ քաղաքում: Մեքենայի նախանական գինը ընդամենը 15 հազար ֆունտ ստեռլինգ է: 

\"\"

\"\"

Նախորդ հոդվածը‘Եւս մեկ սկանդալային հրաժարական ԱՄՆ-ում ‘
Հաջորդ հոդվածը‘ՌԴ Պետդումայի «Единая Россия» խմբակցությունը նոր ղեկավար ունի ‘