‘Վաճառքի է հանվել ՊՆ նախկին շենքը. մամուլ’

1035

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության նախկին շենքը, որտեղ ժամանակին որպես պաշտպանության նախարար աշխատել է նաև Սերժ Սարգսյանը, վաճառքի է հանված:

Արժեքը 4 միլիարդ 600 միլիոն դրամ է: Սակայն դեռ գնորդ չունի: ՀՀ ՊՆ՝ Երևան-Աշտարակ ճանապարհին գտնվող նախկին շենքն այժմ շրջապատված է խաղատներով, ամբողջովին կորած է աղբի, փշի ու տատասկի մեջ: Ակնհայտ է, որ պատերազմական տարիների խորհրդանիշ համարվող շենքում վաղուց վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել, անգամ մարդ չի մտել. ապակիները կոտրված են, տեսքը՝ անխնամ: Սակայն ամենակարևոր ցուցանակը մինչ օրս դեռ պահպանվում է՝ «կանգնի՛ր, կկրակեմ»: 

Նախորդ հոդվածը‘Հ1-ի գլխավոր պրոդյուսեր է նշանակվել ՌԴ քաղաքացի, կամ «խուժե նեկուդա». Մամուլ ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հերթական անգամ ստել է. Մամուլ’