‘Վանաձորի ավագանու անդամ. Վաղը համահայկական հանրահավաք է տեղի ունենալու’

903

«Ես մեր ժողովրդի վրա չեմ կասկածում, մենք պայքարող ժողովուրդ ենք, մեր հողն ու ջուրը սիրող, եւ մենք ապրելու ենք ազատ ու երջանիկ՝ անկախ Հայաստանում: Մեր փոխարեն դա ոչ ոք չի անելու»,- asparez.am-ի հետ զրույցում ասել է Վանաձորի ավագանու անդամ Արամ Խաչատրյանը:

Նա կոչ է արել` անպայման ներկա գտնվել մարտի 1-ին կայանալիք հանրահավաքին: Ըստ նրա՝ այդ հանրահավաքը համահայկական է, եւ որ համակարգի փոփոխության արդյունքում միայն հնարավոր կլինի ունենալ բարեկեցիկ ապագա: «Սա այն օրն է, երբ գնդակահարեցին մեր հայ ժողովրդի՝ խոսքի ազատության, իրենց իրավունքի համար պայքարող հպարտ քաղաքացիներին, եւ մինչ օրս ոչ ոք չի պատժվել: Սա այն դեպքն է, երբ խաղաղ քաղաքացիների վրա ուղղակի կրակ բացեցին եւ մնացին անպատիժ: Մենք պետք է հիշենք այդ օրը, եւ որպես քաղաքացիական պարտք՝ մարտի 1-ին լինենք Ազատության հրապարակում: Հայ ազգային կոնգրեսն է հրավիրում հանրահավաքը, որն արդեն շուրջ յոթ տարի պայքարում է այս իշխանությունների դեմ: Մեծ հույս ունեմ, որ վանաձորցիները նույնպես կմասնակցեն հանրահավաքին, այսօրվա դրությամբ խոսակցությունները թեժ են, կարծում եմ՝ հզոր հանրահավաք է լինելու»,- ասել է ավագանու անդամը:

Նախորդ հոդվածը‘Զոհրաբյան. ԶԼՄ-ների ոչ բոլոր հրապարակումներին է պետք հավատալ’
Հաջորդ հոդվածը‘«Ժառանգության» ներկայացուցիչները կմասնակցեն Կոնգրեսի հանրահավաքին ‘