‘Վանաձորի «տապոռ» քաղաքապետը 4 մանկապարտեզի տնօրեն է նշանակել իր բարեկամներին’

1716

Քաղաքացի Անդրանիկ Իշխանյանը ֆեյսբուքում գրում է.

Ինչ-ինչ, բայց բնածին տապոռ լինելու առումով քիչ չինովնիկներ կարող են համեմատվել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ, ով, ինչպես կարգն է բնածին տապոռների համար՝ եւս ՀՀԿ-ից է: Եթե հիշում եք, էս խելոքը նախագահական ընտրություններից հետո իրեն թույլ էր տվել վիրավորել իր այն համաքաղաքացիներին, ովքեր չէին քվեարկել Սերժի օգտին, ու մեծ բողոքի ալիք բարձրացավ, բայց նրան պաշտոնանկ չարին: Եվ շատ իզուր, որ չարին…

Եթե ծնվում ես տապոռ, դա կամ երկարով է, կամ էլ ամբողջ կյանքի համար, ու ըստ երևույթին՝ Սամվել Դարբինյանի պարագայում երկրորդ տարբերակն է, որովհետև իրոք «գառասկոպով» տապոռ պետք ա լինես, որ բռնես ու Վանաձոր քաղաքի 4 մանկապարտեզների տնօրենների պաշտոններում մարդկանց նշանակելիս՝ 4 դեպքում էլ քո բարեկամներին նշանակես: Դարբինյանն այդպես էլ արել է. դրանցից մեկում տնօրեն է նշանակվել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի դուստրը` Աննա Դարբինյանը, մյուսում՝ նրա եղբոր դուստրը` Ալլա Դարբինյանը, 3-րդում՝ նրա աներձագի կինը` Գայանե Սարգսյանը, չորրորդում՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Սարիբեկյանի դուստրը` Արփինե Սարիբեկյանը:

Էս էլ Տապոռ-Սամոն, պետք ա նմաններին դեմքով ու էությամբ ճանաչել.

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ուկրաինական դասեր-2’
Հաջորդ հոդվածը‘Արջի արգելված որսով զբաղվելու փաստով քննություն է կատարվում (տեսանյութ)’