‘Վանաձորի քաղաքապետը իրեն պատկանող շենքի բնակարանների վաճառքի հարցը լուծում է քաղաքային բյուջեի հաշվին’

1017

Վանաձորի ավագանու Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը ֆեյսբուքում անդրադառնում է այսօր կայացած ավագանու նիստին և օրակարգում  ընդգրկված «Վանաձորի համայնքի կողմից բնակարան ձեռք բերելու և Հասմիկ Միքայելի Սահակյանի ընտանիքին բնակարաններ վարձակալությամբ հատկացնելու մասին» հարցին: Նշենք, որ Արամ Խաչատրյանը այսօր տապալել էր Վանաձորի ավագանու նիստը, քանի որ նիստին ներկա էր ավագանու 21 անդամներից 11-ը, և քանի որ նա նիստը բոյկոտել է քվորում չի ապահովվել: Հավելենք նաև, որ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը փորձել է, ըստ էության իրեն պատկանող շենքից քաղաքային բյուջեի հաշվին բնակարան գնել: Ներկայացնում ենք Արամ Խաչատրյանի գրառումը.

Վանաձորի ավագանու 2014թ. հունիսի 30-ի հերթական նիստի

օրակարգից՝

4. Վանաձորի համայնքի կողմից բնակարան ձեռք բերելու և Հասմիկ Միքայելի Սահակյանի ընտանիքին բնակարաններ վարձակալությամբ հատկացնելու մասին

զեկ.` Գ.Պառավյան

Ըստ որոշ տեղեկությունների բնակարանը ձեռք է բերվելու Տիգրան Մեծի պողոտայի վրա կառուցված նորակառույց էլիտար շենքից, որը վանաձորցիները գիտեն որպես քաղաքապետի սեփականություն:

Հարց՝

1. Իսկ ինչու՞ պետք է համայնքի բնակչության սեփականություն հանդիսացող համայնքի բյուջեից մասնավոր անձի համար բնակարան գնվի, թեկուզ վարձակալությամբ տրամադրելու համար:

2. Եթե վարձակալությամբ է տրամադրվելու, ինչու՞ է գնվում համայնքի բյուջեի միջոցներով:

3. Ինչու՞ հենց այդ շենքից:

4. Արդյո՞ք այստեղ հստակ ընդգծված շահերի բախում կա, թե՞ ոչ:

Հույս չունեմ, որ հստակ պատասխաններ կտրվեն այս հարցերին, բայց թե հարցնում եմ:

Նախորդ հոդվածը‘Նուբարաշենում 29 ցմահ դատապարտյալներ հացադուլ են հայտարարել’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիա-Նիգերիա. Կխանգարի արդյո՞ք Նիգերիան Ֆրանսիային’