‘Վանաձորյան բուհում գործել է «սամասուդի» տարբերակը. Մամուլ’

966

«Երեկ դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ Կինոյի և թատրոնի ինստիտուտի վանաձորյան մասնաճյուղի շենքում դանակահարվել է «Թատրոնի պատմություն» առարկայի դասախոս Վասիլի Գևորգյանը։ Նրան դանակահարել է թատրոնի հնչյունային ռեժիսոր Ակսել Մխիթարյանը։ «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ պատճառը եղել է բուհի ուսանողուհի Աննա Դարբինյանը, որն Ակսելի ընկերուհին է։

Պարզվում է՝Վ. Գևորգյանն Աննային անբավարար է նշանակել՝ վիրավորելով նրա արժանապատվությունը, իսկ Ակսելն էլ փորձել է պաշտպանել ընկերուհու արժանապատվությունը դանակի գործադրմամբ։ Երեկ «Ժողովուրդին» փոխանցվել է նաև օրերս Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների գրած նամակը, որն ուղղված է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին և ԵԹԿՊԻ ռեկտոր Արմեն Մազմանյանին։ Նամակում ուսանողները բողոքում են Վասիլի Գևորգյանից: «Ու մինչ պատասխանատու մարմինները որոշում կկայացնեին, բուհում գործել է ինքնադատաստանի («սամասուդի») տարբերակը»,– եզրակացնում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Ս.Սարգսյանի այցի ամենակարևոր դետալը թաքցվել է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ական վարչապետը ՀՀԿ-ական վարչության պետի առաջարկով ՀՀԿ-ական պատգամավորին. Մամուլ’