‘Վանաձորում ամուսինը փողոցում դանակով հարվածել է կնոջ պարանոցին’

1022

Հոկտեմբերի 9-ին, ժամը 19.00-ի սահմաններում ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ 50-ն անց մի տղամարդ Վանաձորի կենտրոնական հանրախանութի հարեւանությամբ վիճաբանել է կնոջ հետ, դանակով հարվածներ հասցրել եւ դիմել փախուստի: Ինչպես հաղորդում է ոստիկանության մամուլի ծառայությունը, Ժամը 19.55-ին  շտապօգնության կայանից ոստիկանությունում  հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 54-ամյա Սիրանուշ Ա.-ն:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, 57-ամյա Լեւոն Ա.-ն վիճաբանել է կնոջ` Սիրանուշ Ա.-ի հետ եւ դանակով երկու անգամ հարվածել նրա պարանոցին:

Լեւոն Ա.-ն նույն օրն  ինքնակամ ներկայացել է բաժին: Հանցագործության գործիք դանակն առգրավվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փաստի առթիվ  ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հարուցվել է  քրեական  գործ: Լեւոն Ա.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

 

Նախորդ հոդվածը‘Կորյուն Փիլոյանն ազատվել է աշխատանքից’
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Ռասիզմ և այլատյացություն սերմանելու Բաքվի քաղաքականությունը կշարունակվի’