‘Վանաձորում քույրը սպանել է եղբորը’

1016

Նոյեմբերի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում, Ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նարեկացի 24/1 հասցեում վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում մահացած անձ կա:

NEWS.am-ի տեղեկություններով քույրը սպանել է եղբորը: Նրանք կենցաղային հարցերի շուրջ վիճել են, որի ընթացքում քույրը դանակով հարվածներ է հասցրել եղբորը եւ վերջինս տեղում մահացել է: Քույրը 37 տարեկան Տիրանուհի Ավետիսյանն է, իսկ եղբայրը` 49 տարեկան Գարեգին Ավետիսյանը: Նրանց ընտանիքում հաճախ են սուր վեճեր տեղի ունեցել: Ավելին, տարիներ առաջ հերթական վիճաբանության ժամանակ դարձյալ դանակահարել էր եղբորը, գործով զբաղվում էին իրավապահները:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի խորհրդարանական հանձնաժողովը 180 մարդու որպես քաղբանտարկյալ է ճանաչել’
Հաջորդ հոդվածը‘Եղանակն այսօր’