‘Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում’

337

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան միջպետական  նշանակության ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում:

«Լոռի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Ճանապարհը երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Նախորդ հոդվածը‘Ալեք Մանուկյան փողոցի սրճարաններից մեկի մոտ նռնակ է հայտնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘Երեւանի որոշ շրջաններում ջուր չի լինի’