‘Վանդալները Ռոնալդուի՝ Ֆունշալում տեղադրված արձանի վրա գրել են «Messi 10»’

1008

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Ռոնալդուի արձանը, որ տեղադրված է իր հայրենի Ֆունշալ քաղաքում՝ Մադեյրա կղզու մայրաքաղաքում, վանդալների հարձակման է ենթարկվել: Ինչպես տեղեկացնում է AS-ը, անհայտ անձինք կարմիր ներկով արձանի հետևի մասում գրել են «Messi 10»: Այս արարքը քննադատել է պորտուգալացի ֆուտբոլիստի քույրը՝ վայրենի անվանելով այն մարդկանց, ովքեր արել են դա:

Երեկ «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին ստացավ «Ոսկե գնդակ»-ը՝ որպես 2015 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: Քվեարկության արդյունքներով արգենտինացին շրջանցեց Ռոնալդուին և Նեյմարին:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուի և Մեսսիի՝ լավագույն մարզչի ընտրությունը’
Հաջորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Շենգավիթում’