‘Վանեսա Մեյը մասնակցելու է Սոչիի օլիմպիական խաղերին որպես լեռնադահուկորդ’

967

Հանրահայտ ջութակահար Վանեսա Մեյը հաստատել է, որ մտադիր է 2014թ. Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցել լեռնադահուկորդների մրցումներին, հայտնում է Интерфакс-ը:

Մեյը մտադիր է մասնակցել երկու մրցումների՝ մեծ եւ հատուկ ոլորավայրէջքների:

«Իմ ամբողջ կյանքի կիրքը երաժշտությունն է, իսկ հոբին՝ լեռնային դահուկները»,- հայտարարել է Վանեսան:

Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ունեցող Մեյը պատրաստվում է հանդես գալ Թաիլանդի հավաքականի կազմում, քանի որ նրա հայրը՝ Վորապհոնգ Վանակոնը այդ երկրի քաղաքացի է:

2010թ. նա դիմել էր Թաիլանդի օլիմպիական կոմիտեին՝ խնդրելով իրեն ընդգրկել օլիմպիական հավաքականի կազմում:

2002թ. Մեյը չկարողացավ մասնակցել ձմեռային Օլիմպիադային, քանի որ թաիլանդական իշխանությունները պահանջել էին, որ նա փոխի բրիտանական քաղաքացիությունը թաիլանդականով: Հետագայում բյուրոկրատական այս բոլոր քաշքշուկները հաղթահարվեցին, եւ Մեյը բացառության կարգով ստացավ թաիլանդական անձնագիր՝ առանց բրիտանականից հրաժարվելու:

Նախորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Դասագիրքն անձնական տեսակետ շարադրելու տեղ չէ (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Նաիրիտ» գործարանը «Նաիրիտ» գործարանի 90% բաժնետերն է’