‘Վանում Հայաստանի 4 քաղաքացիների բերման են ենթարկել ոստիկանություն’

1051

Թուրքիա այցելած Հայաստանի 4 քաղաքացիների, այդ թվում՝ լրագրող Մհեր Արշակյանին եւ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանին Վանում ոստիկանությունը բերման է ենթարկել և երկար ժամանակ պահել ոստիկանության բաժանմունքում:

Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրել է Մհեր Արշակյանը:
«Վանի երկրաշարժից հետո նախորդ տարի դոմիկներ կային, իսկ այս տարի նույն տեղերում դոմիկները քչացել էին և կառուցվել էր բարձրահարկ բնակելի շինություն: Ես նկարահանում էի կառուցված բարձրահարկ շինությունը, սակայն երիտասարդ մի ոստիկան մոտեցավ ու ասաց, որ պետք չի նկարել: Հետո մեզ պահեցին արևի տակ, մինչև «դեպքի վայր» ժամանեցին Թուրքիայի Ազգային անվտանգության, հակաահաբեկչական ծառայությունից, ոստիկանության ծառայողներ եկան ու պարբերաբար մեզ համար անհասկանալի զանգեր էին կատարում: Այդպես արևի տակ մնացինք երեք ժամ», -ասել է Մհեր Արշակյանը:

Նա նաև ասաց, որ նկարահանած շենքի մասին տեսաժապավենը թուրք ոստիկանները չեն ջնջել, իսկ շենքը հետո պարզվել է, որ ոստիկանության սպաների բնակատեղին է, որն արգելված է նկարահանել: «Վանի ոստիկանության բաժանմունքում շուրջ մեկ ժամ պահելուց հետո հավանաբար պարզեցին ու հասկացան, որ մենք ահաբեկիչներ չենք և ազատ արձակեցին»,- տեղեկացրել է լրագրողը:

Նախորդ հոդվածը‘Ստամբուլի հայկական եկեղեցու հիմնադրամը Թուրքիայի ՆԳՆ-ից պահանջել է կոդավորված հայերի ցուցակը ‘
Հաջորդ հոդվածը‘Փաստաբան. Հրաչյա Հարությունյանը ցուցմունք կտա այն ժամանակ, երբ պատրաստ կլինի’