Վանո Սիրադեղյանի 75-ամյակի հոբելյանական միջոցառումների ծրագիր

1271

ՆՈՅԵՄԲԵՐԻ 13

11:00

ԳՐԱԿԱՆ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Կրթահամալիրի փոքր դահլիճում տեղի կունենա սիրադեղյանական ընթերցումներ։

Ընթերցումներին կհաջորդի «Սիրադեղյան գրողը» գրական կլոր սեղան-քննարկում,

Տիգրան Հայրապետյան գրադարանում։

14:00

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Հրանտ Մաթեւոսյանի թանգարան

Միջոցառման շրջանակում Վանո Սիրադեղյանի ընկերները կպատմեն հետաքրքիր

հուշ-պատմություններ ուսանող, արձակագիր, շարժման ասպետ, ներքին գործերի

նախարար եւ քաղաքական եւ պետական գործիչ Վանո Սիրադեղյանի մասին՝ այսպիսով

ամբողջացնելով նրա մարդկային դիմագիծը՝ կյանքի տարբեր շրջափուլերում։։

16:00

ԹԱՏԵՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն

Վանո Սիրադեղյանի «Ամեն տարվա գոճին», «Գառ ախպերիկ», «Բուքը, երգը, երեխան»

պատմվածքների եւ «Երկիր։ Ցպահանջ» պոեմի թատերականացված ընթերցում՝

երիտասարդ դերասաններ Տաթեւ Հովակիմյանի, Վաչե Երիցյանի եւ Հարություն

Սարգսյանի կողմից։

17:00

ԱՐԽԻՎԱՅԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն

Վանո Սիրադեղյանի արխիվային լուսանկարների ցուցադրություն, որոնցում Վանոն է

այնպիսին ինչպիսին կար՝ ընտանիքի հայր, լավ ընկեր, անկախության նվիրյալ, շարժման

մասնակից, կուսակցական գործիչ, պետական պաշտոնյա եւ արձակագիր։

18:00

ՍԻՐԱԴԵՂՅԱՆԱԿԱՆ ԱՐՁԱԿՆ ՈՒ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆԸ

«Լոֆթ» կենտրոն

Սիրադեղյանի գեղարվեստական ստեղծագործությունների եւ մարգարեական

հրապարակախոսական հոդվածների ընթերցում-քննարկում։ Ստեղծագործությունները

կընթերցեն ՀՀ վաստակավոր արտիստներ Բաբկեն Չոբանյանը եւ Դավիթ Հակոբյանը:

Քննարկումները կհամակարգի եւ մեկնաբանություններով հանդես կգա գրականագետ

Արքմենիկ Նիկողոսյանը։

20:00

ԴՈՒՌԸ» ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի դահլիճ

Հեղինակային հրատարակությամբ լույս ընծայված «Դուռը» ժողովածուի շնորհանդես։

ժողովածուն իր մեջ ներառում է անվանի արձակագրի՝ նախորդ բոլոր գրքերով լույս

ընծայած պատմվածքները՝ այդպիսով դառնալով նրա գեղարվեսական արձակի առաջին համահավաք ժողովածուն։

Նախորդ հոդվածըՎահրամ Աթանեսյան․ Էլեգիա՝ գրված «թուրք-ադրբեջանական գործակալի» կողմից
Հաջորդ հոդվածըԼիզա Ճաղարյան. Թե ինչ է պատահում, երբ «հաղթում են» տխմարները