‘Վան Գալը՝ լրագրողներին. «Ես կարդացի, որ հեռացված եմ: Կարծում եք՝ ես ուզո՞ւմ եմ ձեզ հետ շփվել»’

881

 «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մամուլի ասուլիսի ժամանակ առարկություններ է ներկայացրել լրագրողներին: Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Վան Գալը կհեռացվի «ՄՅՈՒ»-ի ղեկից, եթե թիմը պարտվի «Սթոքի» կամ «Չելսիի» հետ խաղում: Վան Գալի մամուլի ասուլիսը տևել է ընդամենը 4 րոպե:

«Ոչ ոք չի ցանկանո՞ւմ ինձնից ներողություն խնդրել: Ես այսօր կարդացի, որ ինձ արդեն հեռացրել են: Ինձ հեռացրել են, իմ գործընկեր Մոուրինյուին հեռացրել են: Դուք մտածում եք, որ ես ցանկանո՞ւմ եմ խոսել մամուլի հետ հիմա:

Ես ֆուտբոլիստների հետ զրույցներ եմ ունեցել, մոտիվացրել եմ նրանց, մենք Սուրբծննդյան ընթրիք ենք ունեցել: Հանդիպել եմ նաև ակումբի այլ աշխատակիցների հետ: Ես «Մանչեսթեր Յունայթեդում» զգում եմ բոլորի աջակցությունը, իսկ ձեզնից ջերմություն չեմ զգում: Հիմա մենք վատ վիճակում ենք, բայց 4 շաբաթ առաջ գլխավորում էինք ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը և կարող ենք պատկերացնել, որ 4 շաբաթ անց կրկին կհայտնվենք առաջին տեղում: Հիմա ես կենտրոնացած եմ «Սթոքի» հետ խաղի վրա: Երջանիկ Սուրբ Ծնունդ», — Վան Գալի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը: 

Նախորդ հոդվածը‘«Ռոման» ու «Չելսին» կպայքարեն Անտոնիո Կոնտեի համար’
Հաջորդ հոդվածը‘ՀՔԾ-ն վարույթ է ընդունել թիվ 4/20 ընտրատեղամասում հանրաքվեի արդյունքները կեղծելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը’