‘Վան Գալը «ՄՅՈՒ»-ի երկրպագուների սպառնալիքներից հետո անվտանգության աշխատակիցներ է վարձել’

948

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը անվտանգության ծառայությանն է դիմել` Չեշիրում իր սեփական բնակարանի շուրջօրյա հսկողության համար: Հոլանդացի մասնագետը բացի դրանից նաև ավելի ապահով բնակարան է փնտրում իր ու կնոջ համար, այն բանից հետո, երբ սպառնալիքներ է ստացել «Մանկունիացիների» երկրպագուներից: Այս մասին հաղորդում է Mirror-ը:

«Մանչեսթեր Յունայթեդում» այս ամենի հետ կապված մեկնաբանություններ տալուց հրաժարվել են:

Այս պահին «Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը` Չեմպիոնների լիգայի գոտուց հետ մնալով ընդամենը 5 միավորով: Վան Գալին հաճախ են քննադատում «ՄՅՈՒ»-ի խաղի ոչ դիտարժանության համար:

Նախորդ հոդվածը‘Ռոբերտ Լևանդովսկի. «Գվարդիոլան գիտի իր ապագա ակումբի անունը»’
Հաջորդ հոդվածը‘Մեսսին կհանդիպի աֆղանստանցի 5-ամյա փոքրիկի հետ’