Վան Գալը պայմանագիր է համաձայնեցրել Հոլանդիայի հավաքականի հետ

533

Լուի վան Գալը մոտ ժամանակներս կգլխավորի Հոլանդիայի հավաքականը: Այս մասին հաղորդում է De Telegraaf-ը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Վան Գալը անձնական պայմանագիր է համաձայնեցրել Արքայական Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ և ազգային թիմին կնախապատրաստի ԱԱ-2022-ին:

Հիշեցնենք՝ Հոլանդիայի հավաքականը Եվրո-2020-ում հաղթեց խմբային փուլի բոլոր խաղերում, սակայն դուրս մնաց փլեյ-օֆֆի հենց առաջին փուլից: Դրանից հետո Ֆրանկ դե Բուրը հեռացվեց Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից:

Նախորդ հոդվածըՓրկարարները զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակում են Մատաղիսում
Հաջորդ հոդվածը«Անհավանական որոշում»՝ Լիվերպուլը զրկվել է համաշխարհային ժառանգության օբյեկտի կարգավիճակից