‘Վան Գալը Ռունիին ստիպել է խաղալ չնայած ցավերին’

1088

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին շարունակում է վերականգնվել փոտրվարի 13-ին «Սանդերլենդի» դեմ Անգլիայի առաջնության խաղի ժամանակ (1:2) ստացած ծնկի վնասվածքից։

Ակնկալվում է, որ հարձակվողը դաշտ կվերադառնա ապրիլի կեսերին։

Ինչպես հայտնի է դարձել «The Telegraph»-ին, Ռունիի վանսվածքը կարող էր ավելի լուրջ լինել, քանի որ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը ստիպել է նրան ցավով անցկացնել «Սանդերլենդի» դեմ ամբողջ հանդիպումը։

Նշվում է, որ հանդիպման 65-րդ րոպեին, երբ հաշիվը 1:1 էր, Ռունին փոխարինում է խնդրել, սակայն մարզիչը ստիպել է նրան խաղալ մինչև եզրափակիչ սուլիչը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ման. Յունայթեդը» նախնական պայմանագիր է կնքել «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուինյոյի հետ։

Նախորդ հոդվածը‘Գյոտցեն ցանկանում է խաղալ Կլոպի գլխավորությամբ ‘
Հաջորդ հոդվածը‘Վացկեն հայտնել է՝ որ դեպքում կվաճառեն Օբամեյանգին’