‘Վան Գալը վերջին 35 տարում «ՄՅՈՒ»-ի վատագույն մարզիչն է պարտված խաղերի տոկոսով’

1191

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը պարտված խաղերի տոկոսով վատագույն արդյունքն է ցուցադրում «Կարմիր սատանաների» մարզիչների թվում վերջին 35 տարիների ընթացքում:

Հոլանդացու ակտիվում ընդամենը 41 հաղթանակ է` 83 խաղերից (49.4%), և դա` չնայած նոր ֆուտբոլիստների ձեռքբերման համար ծախսված կլոր գումարներին: 2014-ի ամառվանից, երբ վան Գալը ստանձնեց «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկը, մանկունիացիները նոր ֆուտբոլիստների վրա 400 հազար եվրո է ծախսել:

Լեգենդար Ալեքս Ֆերգյուսոնի հաղթանակների տոկոը կազմում է 59.67%, Դևիդ Մոյեսինը` 52.94%, իսկ Ռոն Ատկինսոնինը և Ռայան Գիգզինը` 50%:

Նախորդ հոդվածը‘«Goal.com». Մխիթարյանը՝ Եվրոպայի լիգայի խորհրդանշական հավաքականում’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը հետ է թողել Օզիլին եւ Նեյմարին’