Վան Գալն աշխարհի առաջնություններում պարտվել է միայն Արգենտինային

298

Նիդեռլանդների գլխավոր մարզիչ Լուի վան Գալը միայն մեկ պարտություն է կրել աշխարհի բոլոր այն առաջնություններում, որոնց մասնակցել է:

Նիդեռլանդների հավաքականի ղեկին վան Գալը միակ պարտությունը կրել է Արգենտինայից: 2014 թվականի ԱԱ-ի կիսաեզրափակչում արգենտինացիները Վան Գալի թիմին չեն կարողացել հաղթել հիմնական ժամանակում, բայց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում առավելության են հասել մրցակցի նկատմամբ: Սա ԱԱ-երում Վան Գալի միակ պարտությունն էր: Ընդհանուր առմամբ նա 11 հանդիպում է անցկացրել աշխարհի առաջնությունում, որոնցում տարել է 9 հաղթանակ, մեկ անգամ ոչ-ոքի է խաղացել և մեկ պարտություն է կրել:

Դեկտեմբերի 3-ին Արգենտինայի հավաքականն ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչում մրցել է Ավստրալիայի հետ և 2-1 հաշվով հաղթանակ տարել: Մրցաշարի քառորդ եզրափակչում Արգենտինան կխաղա Նիդեռլանդների հետ: Խաղը կկայանա դեկտեմբերի 9-ին և կմեկնարկի ժամը 23:00-ին:

Նախորդ հոդվածըԵՄ երկրները և Եվրահանձնաժողովը քննարկել են պատժամիջոցների 9–րդ փաթեթը
Հաջորդ հոդվածըԹրամփը կոչ է արել փոխել ԱՄՆ սահմանադրությունը