‘Վան Գալ. «Անխել դի Մարիան միայն հերթական ֆուտբոլիստն է, ով զուրկ է ինքնաքննադատությունից»’

1179

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը կտրուկ է արտահայտվել «ՊՍԺ»-ի կիսապաշտպան Անխել դի Մարիայի մասին, որը հայտարարել էր, թե Անգլիայում չի կարողացել իրեն լիարժեք դրսևորել հենց հոլանդացի մասնագետի մարզչական որոշումների պատճառով։

-Ես երբեք չեմ տեսել ֆուտբոլիստների, որոնք իրենց անհաջողությունների պատճառն իրենց մեջ փնտրեին, իրենց ելույթներում թերություններ գտնեին, ոչ թե ամեն ինչի մեղքը բարդեին մարզչի վրա։ Անխել դի Մարիան միայն հերթական ֆուտբոլիստն է, ով զուրկ է ինքնաքննադատությունից։ Ցավոք, նմանների հետ գործ ունենալը մարզչական աշխատանքի մի մասն է,-ասել է վան Գալը։

Նախորդ հոդվածը‘Մեսսին ինքնագրով շապիկներ է նվիրել Օբամայի դուստրերին ‘
Հաջորդ հոդվածը‘Ռանյերի. «Կարևոր է, որ «Լեսթերը» սկսի մտածել թոփ-ակումբի նման»’