‘Վան Գալ. «Եթե նայենք վերջին 19-20 հանդիպումների արդյունքներին, ապա մենք Անգլիայի առաջնության լավագույն ակումբն ենք»’

963

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ իր թիմին համարում է լավագույնն Անգլիայում՝ հաշվի առնելով «Կարմիր սատանաների»՝ մրցաշարային աղյուսակում 3-րդ հորիզոնականում գտնվելը։ «Մանկունիացիները» առաջատար «Չելսիին» զիջում են 12 միավորով։

«Եթե նայենք վերջին 19-20 հանդիպումների արդյունքներին, ապա մենք Անգլիայի առաջնության լավագույն ակումբն ենք։ Ես երբեք հարյուր տոկոսով գոհ չեմ լինում, մենք կարող ենք խաղալ շատ ավելի լավ, քան հիմա, սակայն ամենակարևորը հաղթանակները շարունակելն է։

Թիմում հրաշալի մթնոլորտ է։ Խաղացողներն այրվում են թիմի համար ամեն հնարավոր բան անելու ցանկությամբ, և դա է գլխավորը։ Մենք բազմիցս թիմային ոգի ենք ցուցադրել,-ասել է վան Գալը։

Նախորդ հոդվածը‘Մոուրինյու.«Այնքան երկար կաշխատեմ որպես այս ակումբի գլխավոր մարզիչ, որքան կցանկանա Ռոման Աբրամովիչը» ‘
Հաջորդ հոդվածը‘Պրեմիերա. Խաղեր, որոնք չարժե բաց թողնել’