‘Վան Գալ. «Կարող եմ աշխատել միայն այն դեպքում, եթե հարաբերություններն ակումբում լավ մակարդակի վրա են»’

663

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտնել է, որ կհեռանա թիմից, եթե նկատի, որ խաղացողների և անհատների միջև քիմիայի մակարդակն ընկել է։

-Իմ կարծիքով, ամենակարևորը յուրաքանչյուր թիմում քիմիան է խաղացողների և անհատների միջև։ Դա հիմքն է։ Ես կաշխատեմ այնքան ժամանակ, քանի դեռ զգում եմ, որ քիմիայի հետ ամեն ինչ կարգին է։ Հենց հասկանամ, որ այն փչացել է, անմիջապես կհեռանամ, ինչպես մեկ անգամ չէ, որ արել եմ կարիերայիս ընթացքում։

Ես կարող եմ աշխատել միայն այն դեպքում, եթե հարաբերություններն ակումբում լավ մակարդակի վրա են,-ասել է վան Գալը «Goal»-ի փոխանցմամբ։

Նախորդ հոդվածը‘Մեկնարկել է սահմանադրական հանրաքվեն’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանի գոլը` «Բորուսիայի»` վերջին տասնամյակում խփած լավագույն գոլերի թվում (տեսանյութ)’