‘Վան Գալ. «Կհեռանամ, երբ տեսնեմ` խաղացողների հետ հարաբերությունները փչացել են»’

890

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հաղորդել է, որ կհեռանա ակումբից, երբ իր հարաբերությունները ֆուտբոլիստների հետ փչանան։ Հիշեցնենք, որ վան Գալը «Կարմիր սատանաների» ղեկն ստանձնել էր 2014 թ. ամռանը։

«Ես կհեռանամ, երբ տեսնեմ, որ ֆուտբոլիստների հետ հարաբերությունները փչացել են։ Ես առաջին տարին է, որ մարզում եմ «Ման. Յունայթեդը», և մենք դեռ պահպանում ենք չեմպիոն դառնալու հնարավորություններ, չնայած, ամենայն հավանականությամբ, տիտղոսը «Չելսին» կնվաճի։ Իհարկե, լինում են նաև շատ տխուր պահեր, բայց մենք համոզված ենք, որ կկարողանանք խաղալ Չեմպիոնների լիգայում։

Երբ ես գլխավորեցի «ԱԶ Ալկմարը», այն փոքր ակումբ էր։ Առաջին մրցաշրջանում մենք երկրորդ հորիզոնականն զբաղեցրինք, հետո՝ երրորդը։ Իսկ երրորդ տարում 11-րդն էինք։ Ասացի խաղացողներին, որ հրաժարական եմ տալիս։ Նրանք եկան իմ տուն և խնդրեցին չհեռանալ, իսկ մյուս տարի չեմպիոն դարձանք»,-ասել է վան Գալը։

Նախորդ հոդվածը‘Մատիպ. ««Ռեալի» դեմ խաղը չպետք է մեզ համար արդարացում լինի»’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Սպասվում են տեղումներ’