‘Վան Գալ. «Ռունին գոհ է, որ խաղում է կիսապաշպանությունում»’

954

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը բացատրել է, թե ինչու է թիմի հարձակվող Ուեյն Ռունին տեղափոխվել կենտրոնական գիծ:

«Ռունին խաղում է կիսապաշտպանությունում, քանի որ ոչ ոք չի կարող դա անել: Նա գոհ է իր պարտականություններից, հակառակ դեպքում կմոտենար ինձ եւ կառարկեր, սակայն երբեք այդպիսի բան չի արել: Նա միշտ սիրալիր է իմ նկատմամբ եւ ցանկանում է խաղալ:

Իհարկե, եթե ամբողջ աշխարհը պնդում է, որ նա պետք է խաղա հարձակման գծում, ապա, հավանաբար, Ռունին այդ մասին կմտածի: Չէ՞ որ նա մարդ է»,- վան Գալի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Նախորդ հոդվածը‘Ցեղասպանությունն անարգած Ռումինիայի դեսպանը շարունակում է պաշտոնավարել- CivilNet ‘
Հաջորդ հոդվածը‘Միքայել Մելքումյան. Մենք գնում ենք արտահերթ նախագահական ընտրությունների’