‘Վան Դեյկը խորհուրդ է տվել «Ոսկե գնդակի» դափնեկրին ընտրելիս կոտրել կարծրատիպերը’

931

Չեմպիոնների լիգայի գավաթակիր եւ Անգլիայի փոխչեմպիոն Վիրջիլ վան Դեյկը ակնարկել է, որ «Ոսկե գնդակի» դափնեկրին ընտրելիս պարտադիր չէ նախապատվությունը տալ հարձակվողի կամ խաղարկողի։

«Շատ երջանիկ եմ, որ անցած մրցաշրջանում կարողացա այդքան շատ լավ հանդիպումներ անցկացնել։ Մրցաշրջանը Չեմպիոնների լիգայի գավաթով ավարտելը տարվա ընթացքում ամենակարեւոր նվաճումներից է։ Ակնհայտ է, որ Պրեմյեր լիգայի մեկ-երկու հանդիպումներում պետք է ավելի լավ խաղայինք, բայց մենք անում էինք հնարավոր ամեն ինչ։ Միայն մեկ թիմ մի փոքր մեզնից լավ հանդես եկավ։

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի վարկածով լավագույն խաղացող ճանաչվել Պրեմյեր լիգայում մեծ պատիվ է, ամենամեծ գնահատականն է, քանի որ ընտրել են գործընկերներս։

Մեծ պատիվ է նաեւ այն, որ ինձ համարում են «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդներից մեկը։ Ես կարող եմ հասկանալ պատճառները, թե ինչու են հարձակվողները կամ խաղարկողները ստանում այսպիսի մրցանակները։ Նրանց խաղին հետեւելը հաճելի է, բայց հնարավոր է՝ եկել է ժամանակը փոխել այդ մոտեցումը»,- Վան Դեյկի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնությունում «Լիվերպուլը» չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից» հետ մնաց մեկ միավոր։

Նախորդ հոդվածը‘«Ազատություն». Իջևանյան անկարգություններից հետո 10 անձ է կալանավորվել’
Հաջորդ հոդվածը‘Marca. չինական 3 ակումբ պայքարում է Բեյլի տրանսֆերի համար’