‘Վան Ռոմպեյը հուսով է, որ ապագայում Հայաստանը կստորագրի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը’

1038

Եվրամիությունն ափսոսում է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիր չկնքելու համար, որը «գործընկերության ամենալայն առաջարկն է Եվրամիության անդամ չհանդիսացող պետությունների համար»: Այդ մասին «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի արդյունքների համաձայն հայտարարել է ԵՄ-ի Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ «Արևելյան գործընկերության» նախագծի իրականացման գործընթացն անշրջելի է: «Եվրամիությունը պատրաստ է ամեն պահի վերսկսել այդ հարցի շուրջ Ուկրաինայի հետ բանակցությունները»: Միաժամանակ նա հույս է հայտնել, որ ԵՄ հետ հետագայում նման փաստաթուղթ կստորագրի նաև Հայաստանը: Նա հավելել է, որ Եվրամիությունն ակտիվորեն աշխատելու է Մոլդովայի և Վրաստանի հետ 2014 թ. վերջիններիս հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու համար: 

Նախորդ հոդվածը‘Կենտրոնում եւ Էրեբունիում ջուր չի լինի’
Հաջորդ հոդվածը‘Մարզերում՝ ձյուն, բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց’