‘Վաշինգթոնը զգուշացնում է Իրանին եւ Հս. Կորեային. Ռազմական տարբերակը օրակարգում է’

812

ԱՄՆ-ը կոշտ միջոցների կդիմի, եթե Հյուսիսային Կորեան չկասեցնի հրթիռային եւ միջուկային ծրագրերը, ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է պաշտոնից հեռացող պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

«Ինչ վերաբերում է Հյուսիսային Կորեային, մենք հյուսիսկորեացիներին եւ տարածաշրջանում բոլորին հասկացնել ենք, որ եթե Հյուսիսային Կորեան շարունակի հրթիռային եւ միջուկային ծրագրերը, մենք դա կդիտարկենք որպես սպառնալիք ԱՄՆ-ի նկատմամբ եւ շատ կոշտ գործողությունների կդիմենք», — ասել է Քլինթոնը:  

Ինչ վերաբերում է Իրանին, ապա, նրա խոսքով, ԱՄՆ-ը կանխարգելիչ քաղաքականություն է վարում: «Մենք օրակարգից որեւէ տարբերակ չենք հանում: Մենք դիվանագիտական ջանքեր ենք գործադրելու, բայց դրանց ժամանակը սահմանափակ է: Մենք չենք կարող անել մի բան սոսկ անելու համար», — ասել է պետքարտուղարը:

 

Նախորդ հոդվածը‘«Տոյոտան» կրկին շուրջ 1 միլիոն մեքենա հետ կկանչի’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի «անմիջական» խոսքը (Տեսանյութ)’