‘Վաշինգտոնը հրաժարվել է Բաքվին Cougar ռազմատրանսպորտային միջոցներ վաճառել’

1068

Վաշինգտոնը հրաժարվել է Ադրբեջանին Cougar և HMMWV ռազմատրանսպորտային միջոցներ վաճառել: Ինչպես հաղորդել է Haqqin.az-ը, սպասվում էր, որ այդ միջոցները ներառվելու են Ադրբեջանի զինված ուժերի խաղաղարար բրիգադի գույքում, սակայն վերջին պահին ԱՄՆ-ն միտքը փոխել է և հրաժարվել դրանք Ադրբեջանին վաճառել: ԱՄՆ-ն իր մերժումը հիմնավորել է միջազգային հակամարտություններում ներքաշված երկրներին զենք վաճառելու պաշտոնական Վաշինգտոնի էմբարգոյով: 

Նախորդ հոդվածը‘Աֆրիկայում Էբոլ տեսակի վիրուսի բռնկման հետեւանքով զոհերի թիվը հասել է 1229-ի’
Հաջորդ հոդվածը‘Դմիտրի Մեդվեդեւը սեպտեմբերին կժամանի Հայաստան’