‘Վաշինգտոնը Gallup-ին մեղադրել է խարդախության մեջ’

862

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայց է ներկայացրել ընդդեմ Gallup ընկերության՝ նրան մեղադրելով այն բանի համար, որ ընկերությունը միլիոնավոր դոլարներով խաբել է կառավարական կառույցներին՝ բարձրացնելով պետական պայմանագրերով իր ծառայությունների գները: Այս մասին նոյեմբերի 29-ին հաղորդել է The Washington Post-ը:

Հայցը հիմնված է Gallup-ի նախկին աշխատակից Մայքլ Լինդլիի ցուցմունքների վրա, որը 2008 թվականից զբաղեցրել է ընկերության վաշինգտոնյան բաժանմունքի այցելուների սպասարկման բաժնի տնօրենի պաշտոնը: Ըստ Լինդլիի՝ ընկերությունը բազմիցս բարձրացրել է  իր հետազոտությունների գներն այն դեպքերում, երբ այս կամ այն պետական պայմանագիրն ստանալու համար որևէ մրցակից չի ունեցել:

Հասարակական կարծիքի ամերիկյան ինստիտուտը (Գելափը) հիմնադրվել է 1935 թ.: 1958 թ. նրա հիմքի վրա ստեղծվել է Gullap.Inc ընկերությունը:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանում աշխարհի վերջի մասին խոսողներին տուգանքով են սպառնում’
Հաջորդ հոդվածը‘Կայացավ «Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» մրցաշարի վիճակահանությունը’