‘Վաչագան Ֆարմանյան. Փաշինյանը, Արզումանյանը իմ տղայի գերեզմանի տեղը չգիտեն’

2000

«Հայ ազգային կոնգրեսից ոչ բոլորն են պայքարում: Մի քանիսը անջատվեցին, եւ ես կարող եմ անունները տամ, ոչ վախենում եմ, ոչ էլ ամաչում: Մինչեւ հիմա իմ տղայի գերեզմանի տեղը չգիտեն, մեր տան տեղը չգիտեն, հանձինս՝ Նիկոլ Փաշինյանի, Ալեքսանդր Արզումանյանի: Շատ խիստ վրդովված եմ: Քանի տարի է՝ դեպուտատ է, ես նրանից լավ բան չեմ լսել, այսինքն՝ չի էլ արտահայտվել: Հեսա մարտի 1-ին գնալու ենք գերեզման, ոչ մի անգամ չի եկել: Ես ուզում եմ իրանցից լսեմ՝ ի՞նչն է պատճառը: Տպավորությունս իրանց հանդեպ վերջացել է: Իրենց պես մարդիկ շատ են եղել՝ Շավարշ Քոչարյանը, Արշակ Սադոյանը, որ իրենց պետք էր մտնել ԱԺ, ու վերջ, բայց ումո՞վ մտան: Իմ որդու արյունով թող չմտնեն»,- այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Վաչագան Ֆարմանյանը՝ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրը:

Վաչագան Ֆարմանյանը տեղեկացրել է, որ իրեն երկու անգամ ծանուցագիր են ուղարկել, սակայն ինքը գլխավոր դատախազի հետ հանդիպումների իմաստը չի հասկանում: «Մեզ պետք է կանչեն այն ժամանակ, երբ գործը կբացահայտեն»,- ասաց նա՝ հավելելով, որ այս իշխանության հետ որեւէ հույս չի կապում:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուն խոստումներ է տվել Պերեսին’
Հաջորդ հոդվածը‘Բանկերի միջոցով կատարված դրամական փոխանցումները հունվարին կտրուկ նվազել են’