‘Վաչե Գաբրիելյանը «Հայռուսգազարդի» պարտքից տեղյակ չի եղել’

852

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ով նախկինում երկար տարիներ զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը, ասել է, թե «Հայռուսգազարդին» ունեցած պարտքի կուտակման մասին հարցերը պետք է տալ Էներգետիկայի նախարարին:

Լրագրողի հարցին`ինչո՞ւ էր գաղտնի պահվում այդ պարտքի մասին տեղեկությունը, ինչո՞ւ հանրությանը չէր տեղեկացվում, որ Հայաստանը իրականում նման հսկայական պարտքեր է կուտակում, Գաբրիելյանը պատասխանել է. «Ես չեմ կարող նման հարցի պատասխանել, քանի որ թիվը՝ պարտքը ինչքան էր, ինչքան չէր, որոշվում էր բանակցությունների ընթացքում»:

«Ազատություն»․ — Պարտքերը ֆիքսված չե՞ն լինում: 2011-ից ամեն ամիս մենք իքս գումար ենք պարտք կուտակել․․․

Գաբրիելյան․ — Ես ևս մեկ անգամ կրկնում եմ՝ դա բանակցվում էր: Հիմա թե ինչպե՞ս է բանակցվել և ներքին հաշվառում տարվել է, թե ոչ՝ չեմ կարող ասել: Բյուջետային մուտքերի և ելքերի տեսակետից նման պահանջ բյուջեի նկատմամբ չի եղել: 

Ավելին

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ-ն դատապարտել է լրագրողների նկատմամբ Կիևում կիրառված բռնությունները’
Հաջորդ հոդվածը‘Եվրախորհրդարանն իր օրակարգում է պահում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը’