‘Վաչե Գաբրիելյանը 7 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում’

1094

Մեր կանխատեսումներով՝ այս տարի կունենանք տնտեսական աճ, որը փոքր-ինչ կգերազանցի 7 տոկոսը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

«Այն կզուգակցվի ցածր գնաճով, տասներկուամսյա գնաճը՝ 4 տոկոս, միջին գնաճը՝ 2,5 տոկոս, կաճեն տնտեսության բոլոր ճյուղերը, այդ թվում՝ էական կլինի արդյունաբերական արտադրանքի աճը: Մեկ ճյուղ կլինի, որ դեռ չի ունենա աճի ցուցանիշներ՝ շինարարությունը: Հյուսիս-հարավի շինարարությունը ազդեցություն կունենա տնտեսական ակտիվության ու մնացած ցուցանիշների վրա»,- ասաց Գաբրիելյանը:

Նա նաև նշեց, որ արտահանման աճի տեմպերը կգերազանցեն ներմուծումը շուրջ երկու անգամ:

Նախորդ հոդվածը‘Արմեն Աշոտյանն ավտովթարից հետո ուժեղ սթրես է տարել և մի լավ խմել է ‘
Հաջորդ հոդվածը‘Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պարտադիր ժամկետային զինծառայողի դի’