‘Վաչե Տերտերյանը նշանակվել է տարածքային կառավարման նախարարի ժ.պ.’

1666

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` ՀՀ տարածքային կառավարման նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի վրա: Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:

Նախարար Արմեն Գևորգյանը հրաժարական էր տվել դեռ հոկտեմբերի 16-ին. այդ ժամանակվանից նախարարի և փոխվարչապետի պաշտոնները թափուր են մնում: Սահմանադրությամբ նախարարի և փոխվարչապետի նշանակման համար ժամկետ սահմանված չէ: 

Նախորդ հոդվածը‘Պատգամավոր. ՀՀ ԱԻՆ-ին եւ գյուղնախարարությանը հարկավոր է դատել ցրտահարությունների վերաբերյալ սուտ տեղեկությունների տարածման համար’
Հաջորդ հոդվածը‘Ավտովթար Վանաձորում. տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է’