‘Վաչե Տերտերյան. Սյունիքի արոտավայրերի վարձակալության հարցը կարելի է համարել փակված’

1016

 

Հայաստանի տեղական համայնքների համաժողովը լավ հարթակ է իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների միջև երկխոսությունը խորացնելու համար: Այդ մասին Ջերմուկում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը` ներկայացնելով համաժողովի արդյունքները:

Արմինֆոյի փոխանցմամբ, Տերտերյանը նաև ասել է, որ ՏԻՄ աշխատանքում նախատեսվող բարեփոխումների համատեքստում կարելի է փակված համարել Սյունիքի արոտավայրերի հարցը: «Հասարակությանը ներկայացվել է այդ հարցի վերաբերյալ անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը, և այժմ, երբ քննարկվում են հողային տնտեսությունների խոշորացման հարցերը, ինչպես նաև հետաքրքիր բիզնես-նախագծերի իրացումը, այդ հարցը կարելի է համարել լիովին փակված», — ասել է Տերտերյանը:

 

Նախորդ հոդվածը‘Հանրային հնչեղություն ստացած գործեր, որոնց կվերաբերի համաներումը’
Հաջորդ հոդվածը‘Կարլո Անչելոտի. Օզիլին մաղթում եմ ամենալավը, բայց նա մեզ անհրաժեշտ չէ’