‘Վաչոն պիտի շտապ կադրային փոփոխություններ իրականացնի թիկնազորում. Մամուլ’

1340

«Չորրորդ ինքնիշխանությունը» իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

«Երեկ Եռաբլուրում մի կին մոտեցել է Սերժ Սարգսյանին և ասել, որ ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում: Վերջինս էլ պատասխանել է, թե «եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում են, որ ի՞նչ անես»:

«ՉԻ» — Տվյալ դեպքում էական չէ, թե ով է այդ կինը և ինչից է բողոքում: Շատ ավելի կարևոր է Սերժ Սարգսյանի պատասխանը: Փաստորեն, նա եկել էր Եռաբլուր՝ բանակի տոնը նշելու, և ինչ-որ կին փորձել է փչացնել նրա բարձր տրամադրությունը (դե, իհարկե, ո՞վ է տեսել՝ Եռաբլուրում լացեն):

Իսկ ընդհանրապես, Սերժ Սարգսյանի մուննաթն ավելի շատ ուղղված էր ոչ թե այդ կնոջը, այլ սեփական թիկնապահներին: Նրանք են մեղավոր, որ այդ կնոջը մոտ են թողել և նման տհաճ միջադեպ հրահրել, այնպես որ՝ Վաչոն պիտի շտապ կադրային փոփոխություններ իրականացնի թիկնազորում:

Ինչ վերաբերում է այդ կնոջը, ապա նա ակնհայտորեն սխալ էր ընկալել «դեպի ապահով Հայաստան» կարգախոսը: Եթե ճիշտ ընկալեր, պիտի ոչ թե մոտենար Սերժ Սարգսյանին, այլ հակառակը՝ հնարավորինս հեռանար: Համ էլ Սերժ Սարգսյանի տոնը չէր խանգարի: Թիկնապահներն էլ նկատողություն չէին ստանա»:

Նախորդ հոդվածը‘3 երեխաների աչքի առաջ ամուսնու ու սկեսրոջ կողմից բռնության ենթարկված կինն օգնություն է խնդրել’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն ծախսել է 29 մլն դրամ, Սերժ Սարգսյանը՝ 27 մլն’