‘Վատիկանը դեմ է Սիրիային հարված հասցնելուն’

765

Վատիկանը կրկին ընդգծել է իր անհամաձայնությունը Սիրիային ռազմական հարված հասցնելու կապակցությամբ: Ֆրացիսկոս պապը չորեքշաբթի կոչ է արել կաթոլիկներին և ոչ կաթոլիկներին առաջիկա շաբաթ օրը մասնակցել իր նախաձեռնած պահքին և աղոթքին՝ հանուն   խաղաղության: Պապը հույս ունի, որ ավելի քան 50 հազար մարդ կհավաքվի իր ամենշաբաթյա ունկնդրությանը: «Թող խաղաղության կանչը թևածի Երկրագնդով մեկ»,- ասել է նա: Ամբողջ աշխարհից բազմաթիվ եպիսկոպոսներ հայտարարել են, որ իրենք ևս չորսժամյա արարողություն են կատարելու՝ ի նշան աջակցության Հռոմի պապին և խաղաղությանը:

Իր վերջին ելույթներում և Twitter-ի գրառումներում Ֆրանցիսկոս պապը Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է անում ՝ միևնույն ժամանակ դատապարտելով քիմիական զենքի կիրառումը, հաղորդում է mignews.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Դպրոցի տանիքում զինամթերք է հայտնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘Պուտին. Ուժի ցանկացած կիրառում, որը կշրջանցի ՄԱԿ-ի ԱԽ-ն, ագրեսիա է’