‘Վատիկանը հրաժարվել է մեկնաբանել գեյ-լոբբիի գոյության վերաբերյալ տվյալները’

783

Պաշտոնական Վատիկանը կտրականապես հրաժարվել է մեկնաբանել իտալական ԶԼՄ-ների ենթադրություններն այն մասին, թե Վատիկանում գոյություն ունի հզոր գեյ-լոբբի, ինչը կարող էր ազդել Հռոմի պապի՝ գահից հրաժարվելու որոշման վրա, հաղորդում է   РИА «Новости»-ն: «Ես չեմ մեկնաբանի, ոչ կհաստատեմ, ոչ էլ կհերքեմ այդ տեղեկությունը»,-հայտարարել է Սուրբ Աթոռի մամլո քարտուղար հայր Ֆեդերիկո Լոմբարդին: Ուրբաթ օրը հաղորդվել էր, թե Բենեդիկտոս XVI Հռոմի պապի անականկալ հրաժարականի պատճառը, հնարավոր է, կապված է ոչ թե նրա տարիքի և թույլ առողջության, ինչպես պաշտոնապես հաղորդվել է, այլ Վատիկանի շուրջ ծագած գեյ-սկանդալի հետ:  Իտալական La Repubblica պարբերականը հաղորդել է, որ պապը մի զեկույց է ստացել, որում նշված է եղել Վատիկանի մի շարք բարձրաստիճան հոգևորականների շանտաժի ենթարկելու մասին, որոնց մերկացրել են համասեռականության մեջ: Իտալացի լրագրողների տվյալներով՝ դոսիեն կազմված է 300 էջանոց երկու հատորներից: Մամուլը գրում է նաև Հռոմի կուրիայում մանկապղծության դեպքերի մասին: Այսպես, Լոս Անջելեսի նախկին արքեպիսկոպոս  Ռոջեր Մախոնին մեղադրվում է ավելի քան հարյուր սեռական չարաշահումներ թաքցնելու մեջ: Իսկ Նյու- Յորքի արքեպիսկոպոս Թիմոթի Դոլանը, որը պապական գահի հավանական թեկնածուներից մեկն է, մամուլի տվյալներով՝ վերջերս ցուցմունքներ է տվել մանկապղծության վերաբերյալ մեկ այլ գործով:

Նախորդ հոդվածը‘Կենտրոնական բանկի շաբաթական ամփոփ տվյալները’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Վենգեր. «Բավարիայից» կրած պարտությունից հետո վայրկյան անգամ չեմ մտածել հրաժարականի մասին’