‘Վատիկանի աշխատակիցներին կպարտադրեն միկրոչիպով քարտեր կրել’

792

Վատիկանում խստացրել են անվտանգության միջոցառումները: Մասնավորապես, այսուհետև յուրաքանչյուր աշխատակից կունենա միկրոչիպով անձը հաստատող վկայական, lenta.ru-ի փոխանցմամբ՝ հաղորդում է The Daily Telegraph-ը: Միկրոչիպով քարտերը, որոնք հնարավորություն կտան պարզել դրա տիրոջ գտնվելու վայրը պապի պալատում, կմտցվեն 2013 թ. հունվարի 1-ից, հաղորդում է La Stampa-ն: Նրանց օգնությամբ հնարավոր կլինի նաև հսկել, թե երբ են աշխատակիցները գալիս աշխատանքի և երբ են հեռանում: Այս խստացումները տարածվելու են Վատիկանի բոլոր աշխատակիցների վրա: Անվտանգության նոր միջոցառումների համար պատասխանատու է նշանակվել «Մոնսենյոր 007» մականվամբ  նախկին հարավսլավացի հոգևորական Միտյա Լեսկովարը, որն այսօր արդեն զբաղվում է Վատիկանի և պապի նվիրակների միջև գաղտնի փաստաթղթերի  շրջանառության, ինչպես նաև քարտուղարության ներսում փաստաթղթերի պատճենման բոլոր հայտերի վերահսկողությամբ:

Անվտանգության միջոցառումների խստացումը պայմանավորված է 2012 թ. մայիսին գաղտնի փաստաթղթերի արտահոսքի հետ կապված և «Վատիլիքս» անունն ստացած սկանդալով, երբ Բենեդիկտոս 16-րդ պապի սենեկապետ Պաոլո Գաբրիելեն լրագրող Ջանլուիջի Լուցիին էր փոխանցել գաղտնի փաստաթղթեր, որոնք հետագայում տեղ էին գտել «Նորին սրբազնություն. Բենեդիկտոս 16-րդի գաղտնի նամակները» գրքում: Գաբրիելեն դատապարտվեց 18 ամիս բանտարկության, իսկ նրա գործընկեր, ծրագրավորող Կլաուդիո Շարպելետին՝ երկու ամսվա կալանքի:

Նախորդ հոդվածը‘Կոնգոյում վթարի ենթարկված ինքնաթիռի օդաչուների մարմինները կտեղափոխվեն Հայաստան’
Հաջորդ հոդվածը‘Հանգստյան օրերին գազալցակայաններում 2 պայթյուն է որոտացել’