‘Վատիկանի թանգարանում միջնադարյան խաչքար է տեղադրվել’

1351

1246թ. Թվագրվող հայկական խաչքար է տեղադրվել Վատիկանյան թանգարանների Ուրբանոս 8-րդ Պապի անվան ցուցասրահում` հանրահայտ Սիքստինյան կապելլայի հարևանությամբ։

Խաչքարի բացմանը ելույթներ են ունեցել Կարդինալ Բերտելլոն և պրոֆ. Անտոնիո Պաոլուչին: Թանգարանի վիմագրական նմուշների պատասխանատու պրն. Ֆիլիպինին և Բոլոնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ պրոֆ. Աննա Սիրինյանը ներկայացրել են խաչքարի պատմությունը:

Բանախոսները նշել են, որ հայկական մշակույթի վառ օրինակ խաչքարը հայտնաբերվել է 17-րդ դարում Վատիկանում Ս.Պետրոսի հրապարակի շրջակայքում։

Խաչքարի բացմանը ներկա է եղել նաեւ Սերժ Սարգսյանը` Հայաստանի պատվիրակության ուղեկցությամբ, տեղեկացնում է President.am-ը:

Նախորդ հոդվածը‘Սաակաշվիլին փաստաթղթերը հանձնել է՝ ԱՄՆ աշխատանքային վիզա ստանալու համար ‘
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Անկախության գինը’