‘Վատիկանի նամականիշը՝ Հռոմի պապի Հայաստան այցելության առիթով’

3139

Վատիկանի դրամանիշների եւ նամականիշների գրասենյակը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի՝ 2016-ի ընթացքում իրականացրած ճանապարհորդություններին նվիրված նամականիշների շարք է թողարկել: Յուրաքանչյուր նամականիշն հեղինակել է առանձին արվեստագետ:

Հայաստանին նվիրված նամականիշի հեղինակ դաշնակահար, նկարիչ Դանիել Լոնգոն Հռոմի պապին պատկերել է Ծիծեռնակաբերդի ֆոնին աղոթելիս՝ ձեռքին ծաղիկներ:

Հատուկ նամականիշներ են հրապարակվել նաեւ Հռոմի Պապի՝ Շվեդիա, Մեքսիկա, Լեհաստան, Հունաստան, Վրաստան եւ Ադրբեջան կատարած այցելությունների առիթով:

Նախորդ հոդվածը‘Առանց խոչընդոտի՝ միայն մինչեւ 5 կգ մանդարին’
Հաջորդ հոդվածը‘Հարաբերություն՝ դերի դիմաց, ապա սեքս ստրկության մեղադրանք ‘