‘Վատիկանում բացահայտել են ինքնակոչ եպիսկոպոսի’

810

Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսի հանդերձանքով ինքնակոչին Վատիկանում արգելել են մասնակցել  կարդինալների ժողովին: Ինչպես գրում է The Daily Telegraph-ը, Ռալֆ Նապիրսկին կարողացել է անցնել շվեյցարական գվարդիայի մի պահակակետը, սակայն Պողոս VI-ի անվան նիստերի դահլիճի մոտ, որտեղ խորհրդակցությունների են հավաքվում կարդինալները, նրան կանգնեցրել են: Պարզվել է, որ Նապիրսկին հանդիսանում է, ըստ էության՝ գոյություն չունեցող  Corpus Dei («Աստծու մարմին») կաթոլիկ օրդենի հիմնադիրն ու նախագահը: Բացի այդ, «կեղծ եպիսկոպոսը» քարոզում է «հիսուսի յոգա», որի վերաբերյալ նյութերը տեղադրված են YouTube-ի նրա ալիքում: Ներկայանալով կարդինալների ժողովին, որտեղ քննարկվում են եկեղեցու ապագայի և նոր Հռոմի պապի ընտրության հետ կապված հարցեր, Նապիրսկին լուսանկարվել է կարդինալների հետ միասին ու սեղմել նրանց ձեռքերը: Մերկացվելուց հետո նա հայտարարել է, թե հանդիսանում է «իտալական ուղղափառ եկեղեցու» հետևորդ և մեղադրել է Վատիկանին՝ մանկապիղծ-հոգևորականների նկատմամբ սխալ քաղաքականություն վարելու համար, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Երևանում համերգներ կտա իտալացի անվանի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Քըրք Քրքորյանը Forbes-ի ցուցակում դիրքերը զիջել է Սամվել Կարապետյանին’