‘Վատիկան. Ձերբակալվել է մանկապղծության մեջ մեղադրվող արքեպիսկոպոսը’

1055

Դոմինիկյան Հանրապետությունում Հռոմի պապի նախկին դիվանագիտական ներկայացուցիչը ձերբակալվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով:

Արքեպիսկոպոս Յուզեֆ Վեսոլովսկին, ինչպես ասված է Վատիկանի հաղորդագրության մեջ, գտնվում է տնային կալանքի տակ:

Այս տարի՝ ավելի վաղ, Վատիկանի հատուկ հանձնաժողովը նրան մեղավոր է ճանաչել երեխաների նկատմամբ սեռական բռնություններ գործելու մեջ և կարգալույծ է արել:

2013 թ. սեպտեմբերին առաջին տեղեկություններ էին ստացվել, որ արքեպիսկոպոսը սեռական հարաբերությունների մեջ է մտնում անչափահասների հետ՝ փողի դիմաց: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Լիբիայի մայրաքաղաքի մատույցներում մարտեր են ընթանում’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. Երեւանը քննարկում է Ցյուրիխյան արձանագրությունները հետ կանչելու հարցը ‘