‘Վատցկե. «Կլոպը ֆուտբոլիստների հետ կապ հաստատելուց առաջ մեզ կդիմի» ‘

1075

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն հայտարարել է, որ ակումբը դեմ չէ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի կողմից իրենց ֆուտբոլիստների նկատմամբ հետաքրքրությանը։

-Ակնհայտ է, որ մենք, «Բորուսիան», շատ լավ հարաբերությունների մեջ է Յուրգենի հետ։ Կարծում եմ՝ որևէ խնդիր չի առաջանա, եթե ինչ-որ պահի մեր ֆուտբոլիստների նկատմամբ հետաքրքրություն լինի։ Կլոպը ֆուտբոլիստների հետ կապ հաստատելուց առաջ մեզ կդիմի։

Ես շատ ուրախ եմ Յուրգենի համար, ուրախ եմ, որ նրա մոտ ամեն ինչ այդքան լավ է ընթանում մեր թիմում այդքան երկար աշխատելուց հետո։ Ես դա չէի սպասում ու մտածում էի, որ նրանից շատ ժամանակ կպահանջվի թիմին իր ֆուտբոլը հաղորդելու համար,-ասել է Վատցկեն։

Նախորդ հոդվածը‘Նոր ձերբակալություններ ՖԻՖԱ-ում. Հերթը CONCACAF-ի և CONMEBOL-ի նախագահներինն է’
Հաջորդ հոդվածը‘«Daily Mail». «Բարսելոնան» ֆինանսական խնդիրների պատճառով կվաճառի Մեսսիին ու Նեյմարին’