‘Վատցկե.«Ուղղակի չէինք կարողանում հասկանալ՝ ինչպես կարող է հեռուստացույցը մեզ ցույց տալ 18-րդ հորիզոնականում»’

871

Դորտմունդի «Բորուսիա»-ի մարզական տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն մեկնաբանել է ակումբի ճգնաժամը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջին շրջանում ու երկրորդ շրջանի մեկնարկում: Հիշեցնենք, որ թիմը վերջին՝ 18-րդ հորիզոնականում էր:

«Սարսափելի էր: Բոլոր ժամանակների վատագույն պահերն էր: Կլիչկոն կարծես իր հուժկու աջ հարվածով արթնացրեց «Բորուսիա»-ին: Շատ հաճելի էր: Ուղղակի չէինք կարողանում հասկանալ՝ ինչպես կարող է հեռուստացույցը մեզ ցույց տալ 18-րդ հորիզոնականում:

Հիմա պետք չէ երազել ինչ-որ բանի մասին: Պետք է իրատես լինել ու ու գոյության պայքար մղել: Երբ վաստակենք 40 միավոր, այդ ժամանակ կարող ենք այլ բաների մասին մտածել:

Հավելենք, որ 24-րդ տուրից հետո «Բորուսիա»-ն վաստակած 29 միավորով մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականում է:

Նախորդ հոդվածը‘Քարիմ Բենզեմա. «Խելագարվում էի, երբ Մոուրինյոն ինձ քննադատում էր և ջանք չէի խնայում մարզումներին»’
Հաջորդ հոդվածը‘Ռաուլը չի բացառել, որ հնարավոր է մարզչական կարիերա կսկսի’