Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում որոնումներն արդյունք չեն տվել

561

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։

Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։ Առաջիկա ուղղությունների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Հիշեցնենք, որ մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է ընդհանուր 1647 աճյուն։

Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Նախորդ հոդվածըԼիզա Ճաղարյան. Շվարցի «Վիշապը» անմահ գործ է
Հաջորդ հոդվածըՀայտարարություն ֆիզիկայի ինստիտուտի հարակից տարածքի ապօրինի կառուցապատման և քաղաքացիների իրավունքների ոտնահարման վերաբերյալ