‘Վարդանիկի որդին սպառնացել է քաղաքապետին, Շիրակի ոստիկանապետը ազատվել է աշխատանքից’

1411

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, ազատվել է աշխատանքից: Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Հիշեցնենք  նաև, որ այսօր համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որը վերնագրված էր «Վարդան Ղուկասյանի որդու հերթական հարձակումը», որտեղ պատկերված է Վարդան Ղուկասյանի որդին իր ընկերների հետ, որոնք մեքենաներով մոտենում են քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատանը, նրա հասցեին հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցնում: Սպարտակ Ղուկասյանը սպառնացել էր «խփել տալ» Բալասանյանին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ոստիկանապետ  Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել, համաձայն որոնց Արմեն Իսրայելյանը ազատվել է ոստիկանության Հրազդանի պետի պաշտոնից: Մեկ այլ հրամանով վերջինս նշանակվել է ոստիկանության Մեծամորի բաժնի պետ:

Եւս մեկ հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պետի օպերգծով տեղակալ Արամ Ավագյանը: Մեկ այլ հրամանով Արմեն Գասպարյանը ազատվել է ոստիկանության Մեծամորի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Հրազդանի բաժնի պետ: Ոստիկանապետի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել են ոստիկանության Դիլիջանի բաժնի պետի օպերգծով տեղակալ Արսեն Ավետիսյանն ու նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Բագրատ Գիշյանը:

Նախորդ հոդվածը‘Կլիչկոյի հորդորով՝ ուժայիններն ու ցուցարարները ժամանակավոր զինադադար են հայտարարել’
Հաջորդ հոդվածը‘Դատախազությունը խնդրում է մեղմացնել Խոդորկովսկու և Լեբեդևի դատավճիռը’