‘Վարդան Այվազյանի գործը չի կարող տեղափոխվել ՀՀ դատարան. Արթուր Սաքունց’

1108

Եթե հայցվորը դիմել է իր բնակության վայրի դատարան, կա դատարանի որոշում, գործը չի կարող բերվել ՀՀ դատարան. այլ հարց է, թե ինչպես է դատարանի որոշումն ի կատար ածվելու: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ մեկնաբանելով ԱԺ հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանի գործը ՀՀ դատարան տեղափոխելու առաջարկը:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ օրերս ԱՄՆ Նյու Յորքի Դաշնային դատարանը հօգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության նախկին Բնապահպանության նախարար, այժմ պատգամավոր Վարդան Այվազյանին 37, 5 միլիոն դոլորի տուգանք է նշանակել:

«Վճռի իրականացումը պետք է կարգավորվի Հայաստանի ու Միացյալ Նահանգների կառավարությունների միջև պայմանավորվածությունների հիման վրա: Այսինքն՝ պետք է պայմանագիր լինի, թե Նյու Յորքի դատարանի որոշումը ՀՀ քաղաքացու նկատմամբ ինչպես պետք է կատարվի, և հակառակը»,- ասաց Սաքունցը՝ հավելելով, որ միջազգային պրակտիկայում նման դեպքեր եղել են:

Լուսանկարը՝ aravot.am

Նախորդ հոդվածը‘Մոտ ապագայում Իրանն ավարտին կհասցնի միջուկային զենքի նախապատրաստումը. Իսրայելի վարչապետ’
Հաջորդ հոդվածը‘Ինձ հետաքրքրում է Վարդան Այվազյանի կատարածը Հայաստանի բնության հետ. Արթուր Գրիգորյան’