‘Վարդան Այվազյան. Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին տեղի կունենա 2015 թ. ոչ շուտ’

756

Մաքսային միությանն անդամակցելու՝ Հայաստանի իշխանությունների որոշումը չի փակում եվրոպական շուկան հայկական ապրանքների համար, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Պատգամավորը նաև համարում է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը տեղի կունենա 2015 թ. ոչ շուտ, քանի որ ՄՄ-ին անդամակցության համար հարկավոր է քննարկել և ընդունել որոշ օրենսդրական նախաձեռնություններ: Այս մասին հաղորդում է «Արմինֆոն»:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններում հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետո Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու՝ Երևանի մտադրության մասին: 

Նախորդ հոդվածը‘Վրաստանի ԱԺ խոսնակ. Օկուպացիայի գծում իրավիճակը պայթյունավտանգ է’
Հաջորդ հոդվածը‘Կապելլո. Չավին տասնամյակի լավագույն կիսապաշտպանն է’