‘Վարդան Այվազյան. 80 տոկոս է, թե 100 տոկոս` տարբերությունը ո՞րն է’

1533

Այն, որ «ՀայՌուսգազարդում» «Գազպրոմի» մասնաբաժինը 80%-ից կարող է հասնել 100%-ի, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը որևէ վատ բան չի տեսնում: Այս մասին գրում է yerkir.am-ը:

«Ոչինչ չի փոխում դա, 80 տոկոս է, թե 100 տոկոս` տարբերությունը ո՞րն է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Այվազյանը և զարմանք հայտնել, թե ինչու է այդ կապակցությամբ աղմուկ բարձրացել ԶԼՄ-ներում:

20 տոկոսը «Գազպրոմ»-ին տալով, ոչինչ չենք կորցնում, վստահ է Այվազյանը: Մյուս կողմից, սակայն, նրա համար անհասկանալի է, թե ինչու է ռուսական կողմն ուզում այդ 20 տոկոսն էլ: Հարց է նաեւ, թե ինչի՞ դիմաց ենք մենք տալիս այդ 20 տոկոսը` գումարի՞, թե՞ մեկ այլ բանի:

Նախորդ հոդվածը‘Բաքվում ձերբակալել են նախագահի գործերի նախկին կառավարչին’
Հաջորդ հոդվածը‘Անգլիացիները ակնարկել են, թե ում պատճառով է Մխիթարյանի տրանսֆերը ձախողվում’