Վարդան Բիչախչյանը գլխավորեց «Արարատ-Արմենիան»

440

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվեց Վարդան Բիչախչյանը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Պաշտոնը թափուր էր ռուսաստանցի Դմիտրի Գունկոյի հեռանալուց հետո։

Բիչախչյանն իր մարզչական կարիերայի ընթացքում մարզել է բացառապես հայկական ակումբները՝ Գյումրիի «Շիրակն» ու Երևանի «Արարատը»: Հարազատ «Շիրակի» ղեկին անցկացրել է 11 տարի՝ 344 խաղ, թիմի հետ դարձել է Հայաստանի չեմպիոն, նաև կրկնակի գավաթակիր ու մեկ անգամ էլ սուպերգավաթակիր:

Եվս 1 անգամ Հայաստանի գավաթի խաղարկությունում Բիչախչյանը հաղթանակի է հասել «Արարատի» հետ:

Վարդան Բիչախչյանի մարզչական շտաբում են ներգրավված օգնականներ Ֆելիքս Խոջոյանը, Արտակ Օսեյանը, դարպասապահների մարզիչ Արթուր Հովհաննիսյանը,Հայաստանի ազգային հավաքականի նախկին բժիշկ Կարեն Ստեփանյանը և ֆիզիոթերապևտ Արման Եղիկյանը:

Նախորդ հոդվածը«Բարսելոնայի» փոխնախագահ․ Դրությունը փրկելու համար պետք է կես միլիարդ եվրո
Հաջորդ հոդվածըATP-250․ Կարեն Խաչանովը պարտվեց քառորդ եզրափակիչում